Պերուում երկգլխանի հորթ է ծնվել. նա պառակտում է առաջացրել գյուղում (լուսանկարներ)

23:43 • 19.08.15

The Daily Mail-ը հայտնում է, որ Պերուի գյուղերից մեկում երկու գլխանի հորթ է ծնվել` յուրատեսակ պառակտման պատճառ դառնալով գյուղացիների շրջանում:

Կախամարկա հեռավոր գյուղում, որտեղ լույս աշխարհ է եկել կենդանին, գյուղացիների մի մասը սա աստվածային նշան է համարում, իսկ մյուս մասը` ընդհակառակը` չարի նշան: Ոմանք սա առեղծվածային ծնունդ են համարում, մյուսները նախանշան համարում այն բանի, որ աշխարհում գերիշխող է դարձել չարը:

Այժմ կենդանուն կերակրում են շշերով, քանի որ նրա գլուխները չափազանց ծանր են, և նա չի կարողանում դրանք բարձրացնել: