Բաքվում ի պաշտպանություն լրագրող Խադիջա Իսմայիլովայի ակցիա է տեղի ունեցել
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի մոտ այսօր մի խումբ լրագրողներ և ակտիվիստներ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, դատարանի մոտ նրանք բազմագույն փուչիկներ են պարզել, ինչպես նաև լրագրողի լուսանկարները և հանդես եկել «Ազատություն Խադիջային» կարգախոսով:
Ակցիան տևել է մի քանի րոպե: Չնայած ոստիկանների առկայությանը՝ նրանք չեն միջամտել:
Այսօր շարունակվող դատավարության ընթացքում ակնկալվում է դատախազի ելույթը:










