Մոսկվան և Իրանը С-300 համակարգերի վաճառքի մասին համաձայնության են հասել
Մոսկվան և Թեհրանն Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի հարցում հստակության են հասել։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Այսօրվա դրությամբ թեման փակված է: Հարցը սկզբունքորեն լուծված է, մնացածը տեխնիկական հարցեր են»,- հայտարարել է Բոգդանովը:
Ավելի վաղ ՌԴ բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվան С-300 հրթիռային համակարգերը կվաճառի այս տարի: Իրանի ՊՆ աղբյուրն իր հերթին հայտարարել էր, որ համակարգերը կփոխանցվեն Մոսկվայի հետ նոր համաձայնագրի կնքումից հետո 30-40 օրվա ընթացքում։
Գործակալությունը հաղորդում է, որ իրանական դեսպանատունը հայտնել է, որ պատվիրակություն է գալու հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Իրանին C-300 հրթիռների վաճառքի մասին հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը՝ նշելով, որ գործարքը մտահոգում է իրենց:










