Չինաստանում կիբեռհանցագործությունների համար 15.000 մարդ է ձերբակալվել
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ կիբեռհանցագործությունների մեղադրանքով 15.000 մարդ է ձերբակալվել, գրում է rg.ru-ն։
Այդ ձերբակալությունները դարձել են վեցամսյա գործողության վերջնական փուլը, որը կոչվում է «Մաքուր Ինտերնետ», ասվում է Հանրային անվտանգության նախարարության հայտարարության մեջ։
Հատուկ գործողությունների նպատակն է արմատախիլ անել չարագործների ցանցերը և բարելավել կիբեռանվտանգության ընդհանուր վիճակը Չինաստանում։
Հատուկ գործակալներն իրականացրել են 7.400 կիբեռհարձակումների դեպքերի հետաքննություն, որոնցից շատերը կապված են եղել օգտատերերի անհատական և ֆինանսական տվյալների գողության հետ։










