Հաքերները հրապարակել են «ամուսնական դավաճանությունների համար» կայքի տվյալները

10:17 • 19.08.15

Հուլիսի վերջին հաքերների կողմից գողացված «ամուսնական դավաճանությունների համար» Ashley Madison կայքի տվյալները հրապարակվել են Tor ցանցում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Հաքերներն անցած ամիս տվյալները գողանալուց հետո սպառնացել էին հրապարակել դրանք, եթե կայքը չփակվի։

 

Ինչպես հայտնում են մի շարք լրատվամիջոցներ, երեքշաբթի օրը հրապարակվել է 9,7 Գբ արխիվը, որը պարունակում է մուտքանուններ և գաղտնաբառեր, ինչպես նաև կայքի 32 միլիոն օգտատերերի անուններ և հասցեներ: Բացի այդ, արխիվում կա կայքի օգտատերերի անունները, ովքեր նախկինում վճարել են իրենց էջը ջնջելու համար։

 

Ինչպես ասված է կայքի սեփականատեր Avid Life Media ընկերության հայտարարությունում, տվյալների գողացման փաստի հետաքննությանը միացել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն: Հետաքննությանը նաև մասնակցում են կանադական ոստիկանության մի քանի բաժիններ։

 

Ashley Madison կայքը հայտարարել է, որ իր ծառայություններից օգտվում է մոտ 37 միլիոն օգտատեր ավելի քան 50 երկրում: Նրանցից մեկ միլիոնից ավելին Բրիտանիայում է։

 

Կայքը պատկանում է կանադական Avid Life Media ընկերությանը, որը ներողություն է խնդրել իր հաճախորդների տեղեկություններին «հանցավոր ոտնձգության» համար։