Կրեմլի մոտակայքում կրակոցներ են հնչել

09:36 • 19.08.15

Մոսկվայում՝ Կրեմլի պատերի մոտ, երեկ միջադեպ է գրանցվել։

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Ալեքսանդրովյան այգում երեկ որսորդական զենքից կրակոցներ են հնչել:
 

Կրակողին անմիջապես ձերբակալել են:
 

Ոստիկանության հաղորդմամբ՝ 26-ամյա տղամարդը երկու անգամ օդ է կրակել:

 

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Արարքի դրդապատճառները հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ, իսկ այլ մանրամասներ չեն հաղորդվում։