Գերմանիա, Հունաստան, Մակեդոնիա՝ Եվրոպան չի կարողանում դիմադրել ներգաղթյալների հոսքին
Գերմանիան կարող է ռեկորդ սահմանել ներգաղթյալների թվով։ Փախստականների հոսքն ավելանում է՝ նախորդ դարի ամենադժվարին պահերի համեմատ։
Ամենաշատ թվով անօրինական ներգաղթյալները Գերմանիայում եղել են 1992-ին՝ 400.000 մարդ։ Համեմատության համար պետք է նշել, որ այս տարի այդ թիվը կարող է գերազանցել 750.000-ը։ Ըստ վիճակագրության՝ այս երկիր են շտապում Սիրիայի, Էրիթրեայի և Աֆղանստանի բնակիչները։
Ներգաղթյալների աճող թվից տուժում են նաև հունական կղզիները։ Այնտեղ, ի տարբերություն Գերմանիայի, չկան միջոցներ նրանց այլ երկրներ ուղարկելու համար։ Այսօր ամենաշատ փախստականները Կոս և Լերոս կղզիներում են, գրում է Вести-ն։
Հերթական երկիրը, որի միջով փախստականները հայտնվում են Եվրոպայում, դարձել է Մակեդոնիան։ Մակեդոնիա հասնելու համար երկար ամիսներ ճանապարհորդելով՝ ներգաղթյալները տեղափոխվում են Սերբիա, այնուհետև հատում են Հունգարիայի հետ սահմանը։










