Ֆիլիպիններում հազվագյուտ արծիվին գնդակահարողին 12 տարվա ազատազրկում է սպառնում
Ֆիլիպիններում հազվագյուտ արծիվին գնդակահարել են նախկինում ստացված վնասվածքից բուժելուց հետո՝ ազատ արձակվելուց երկու ամիս անց, գրում է BBC News-ը։
Պամանա կոչվող թռչունը, որը տեղացիների լեզվով նշանակում է «ժառանգություն», գտնվել է անտառում սպանված։
Նշվում է, որ Ֆիլիպիններում մոտ 400 զույգ Պամանաներ կան ազատության մեջ։ Թռչունները կանգնած են վերացման եզրին։
Դեռևս անհայտ է, թե ով է սպանել հազվագյուտ թռչնին, սակայն նրա արարքի համար նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում կամ մինչև 1 մլն պեսոյի տուգանք (մոտ 61.000 դոլար)։
2012 թվականից անասնաբույժների հսկողության տակ հրազենային վնասվածքից ապաքինված այդ թռչունը բուժվում էր Philippine Eagle Center-ում։
Նրան բաց էին թողել հունիսին Համիհուիտան լեռան մոտ գտնվող անտառում։











