Պուտինի սուզվելը Սև ծովի հատակ «մեմ» է դարձել սոցցանցերում (լուսանկարներ)

15:24 • 19.08.15

Օգոստոսի 18-ին Ղրիմ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բատիսկաֆով սուզվել էր Սև ծովի հատակը։

 

80 մետր խորությամբ Պուտինի սուզվելը բազմաթիվ զվարճալի մեկնաբանությունների և լուսանկարների տեղիք է տվել և իսկական «մեմ» դարձել սոցիալական ցանցերում, գրում է korrespondent.net-ը։

 

Բացի սուզվելու փաստից՝ օգտատերերին զվարճացրել է նաև թուղթը, որը երևում է Պուտինի մասնակցությամբ բատիսկաֆի լուսանկարում:

 

Սոցիալական ցանցերում կատակում են, որ Սև ծովի հատակին Ռուսաստանի նախագահը գտել է նավթի գինը։

 

Հայտնի է, որ ծովի հատակին Պուտինը դիտել է 10-11-րդ դարերում խորտակված նավեր: Դրանք ենթադրաբար բյուզանդական նավեր են:

 

Պուտինը հայտարարել է, որ այս սուզումը շատ լավ առիթ է ևս մեկ անգամ համոզվելու նրանում, թե որքան խորն են իրենց պատմական արմատները, որքան խորն է ամբողջ աշխարհի հետ փոխհարաբերման պատմությունը:

 

Սուզվելուց առաջ Պուտինը նաև շնորհավորել է Ռուսական աշխարհագրական ընկերակցությունը` 170-ամյա հոբելյանի առիթով: