Անթալիայի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

09:40 • 19.08.15

Միջերկրական ծովում՝ Անթալիայի ափերի մոտ, 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը տեղեկացրել է, որ ցնցումները գրանցվել են 00:19-ին՝ ափից 109 կմ հեռավորությամբ:

 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: