Ուկրաինան իր ընտրությունը կատարել է հօգուտ Արևմուտքի և մոտ ապագայում մտադիր չէ մերձենալ ՌԴ-ի հետ. Սաակաշվիլի

15:18 • 19.08.15

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Новая газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան իր ընտրությունը կատարել է հօգուտ Արևմուտքի և մոտ ապագայում մտադիր չէ մերձենալ ՌԴ-ի հետ։ Նրա խոսքով՝ դրան նպաստել են Ռուսաստանի գործողությունները։

 

«Ռուսական ագրեսիան հրաշք է գործել. այն համոզմունքները, որոնց Լվովում էլ ոչ բոլորն էին աջակցում, լայնորեն տարածվել են նույնիսկ արևելքում՝ ամենաավանդական ռուսամետ շրջաններում։ Ուկրաինան վերջնականապես արևմտյան ընտրություն է կատարել, նա Ռուսաստանի հետ տեսանելի ապագայում մտադիր չէ մերձենալ»,- ասել է Սաակաշվիլին։