Քրդերը 8 թուրք զինվորի են սպանել

19:12 • 19.08.15

Թուրքական պետական լրատվամիջոցների վկայակոչմամբ` France 24-ը հայտնում է, որ քուրդ զինյալների հարձակման հետևանքով 8 թուրք զինվոր է սպանվել:

Ըստ աղբյուրի` ենթադրաբար Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ռումբ է պայթեցրել երկրի հարավ-արևելյան Սիիրթ նահանգում` զինվորականների մեքենայի անցնելու վայրում:

Այս հարձակումը գրանցվել է քուրդ զինյալների և թուրքական բանակի միջև նոր բախումների ֆոնին, որ վերսկսվել էին մոտ 2 տարի տևած զինադադարից հետո: