Սլովակիան հայտարարել է, որ կընդունի միայն քրիստոնյա փախստականներին

16:15 • 19.08.15

Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի բոլոր փախստականներից կընդունի միայն քրիստոնյաներին, քանի որ մահմեդականները չեն կարողանա ինտեգրվել հասարակությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Եվրամիության ծրագրի համաձայն՝ մոտ 40 հազար փախստական կտեղավորվի ողջ ԵՄ-ում՝ քվոտաների համակարգով: Այդպես, Սլովակիան պետք է ընդունի 200 փախստականի, որոնք այժմ գտնվում են Իտալիայի, Թուրքիայի և Հունաստանի ճամբարներում։

 

«Մենք ցանկանում ենք օգնել Եվրոպային միգրացիայի խնդրում: Մենք կարող էինք ընդունել 800 մահմեդականի, բայց մեզ մոտ Սլովակիայում չկան մզկիթներ: Ինչպե՞ս կարող են մահմեդականներն ինտեգրվել, եթե նրանց այստեղ դուր չգա»,- ասել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իվան Մետիկը:

 

Բրատիսլավայում հայտարարում են, որ կրոնի մասին հարցը կտան ժամանող փախստականներին: Մետիկը հերքում է, որ այդ քայլը խտրականության դրսևորումներ ունի. նրա խոսքով՝ նպատակը հասարակության միասնությունը պահպանելն է։