Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին հոսպիտալացրել են
Ցմաh դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը երեկվանից գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ինչի մասին Tert.am-ին հայտնի դարձավ բժշկական կենտրոնից:
Վերակենդանացման բաժանմունք Սողոմոն Քոչարյանին տեղափոխելու պատճառը սիրտ-թոքային անբավարարության խրոնիկ հիվանդությունն է, որը, ինչպես նշեցին ԲԿ-ից, պարբերաբար սրվում է դեղորայքը նորմալ չօգտագործելու հետևանքով:
Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը ներկայումս գնահատվում է կայուն:
Նշենք, որ Սողոմոն Քոչարյանը Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ է, 1995թ. մահապատժի է դատապարտվել՝ Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: 2003թ-ին ՀՀ Նախագահի հրամանագրով այդ դատավճիռները փոխարինվել են ցմահ ազատազրկման։










