Ուֆա քաղաքում գողերը խղճացել են տարեց կին պահակին և մերսել նրա ոտքերը
Ռուսաստանի Ուֆա քաղաքի Բազմաֆունկցիոնալ կենտրոնում լույս երեքշաբթի գողություն է կատարվել։ Դիմակներով մարդիկ պատուհանից ներս են մտել, կապել 63-ամյա կին պահակին։ Նրանք 3 ժամ քանդել են բանկային տերմինալները։ Սակայն քիչ գումար են տարել. դրանցում եղել է ընդամենը մոտ 650.000 ռուբլի, գրում է Комсомольская правда-ն։
Տարեց կինը հանկարծակի որոշել է բողոքել ոտքերի ցավից։ Պարզվել է՝ մարդկային ոչինչ գողերին խորթ չէ։ Երիտասարդներից մեկը գցել է գումարը և սկսել մերսել տատիկի ոտքերը՝ նրա ցավերը մեղմելու համար։
Հարուցվել է քրեական գործ։ Հանցագործներին որոնում է ոստիկանությունը։ Եվ բարի արարքը դժվար թե նրանց փրկի, գրում է աղբյուրը։










