ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Բելգիայի դպրոցներում և հիվանդանոցներում. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ահաբեկչություններով է սպառնացել Բելգիայի դպրոցներին և հիվանդանոցներին, գրում է Le Soir թերթի էլեկտրոնային տարբերակը։
Սպառնալիքները հնչեցրել է Սիրիայում ԻՊ-ի շարքերում կռվող 20-ամյա Աբդել Նուամանը։
«Շարիաթ Բելգիայի համար» արգելված կազմակերպության նախկին անդամը, ով Սիրիայում ստացել է Աբու Ջիհադ ալ-Բելժիկի անունը, նշել է, որ թիրախ են հանդիսանում «գրադարանները, դպրոցները, հիվանդանոցները, առևտրային փողոցները և դիսկոտեկները», փոխանցում է РИА Новости-ն։
«Բոլոր անհավատները կսպանվեն։ Մենք կսպանենք նրանց, ինչպես նրանք են սպանում մեզ»,- հայտնել է ծայրահեղականն աուդիոձայնագրությունում, որը WhatsApp հավելվածի միջոցով ստացել է ջիհադի գծով բելգիացի մասնագետ Մոնտասեր Ալ Դեմեհը։










