Ամերիկյան կինոթատրոնների ամենախոշոր ցանցերից մեկն այսուհետ կստուգի հանդիսատեսի մոտ զենքի առկայությունը
AP Photo/Wade Payne
ԱՄՆ-ում կինոթատրոնների ամենախոշոր ցանցերից մեկը՝ Regeal Entertainment Group-ը, այսուհետ կստուգի հանդիսատեսի պայուսակները՝ զենքի առկայությունը ստուգելու նպատակով։ Ցանցը նման քայլի է դիմում վերջին տարիներին նման ժամանցային վայրերում կրակոցների դեպքերի պատճառով։ Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավարությունը, գրում է ТАСС-ը:
«Անվտանգության հարցերը դարձել են մեր կյանքի մի մասը։ Մեր հանդիսատեսի և անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով բոլոր տեսակի պայուսակներն այժմ ենթարկվում են զննության»,- ասված է Regal Entertainment Group-ի տարածած հայտարարությունում: Նրան է ԱՄՆ-ում պատկանում մոտ 570 կինոթատրոն։
Ընդ որում՝ ընկերությունը խոստովանել է, որ այդ որոշումը կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել հանդիսատեսի համար։










