Ֆլորիդայի ափերի մոտ 4.5 մլն դոլար արժողությամբ ոսկե գանձեր են հայտնաբերվել
Ամերիկացի ջրասուզակների խումբը Ֆլորիդա նահանգի ափերի մոտ 300 տարի առաջ խորտակված նավից 350 հատ իսպանական ոսկեդրամներից բաղկացած գանձ է գտել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, գտածոն գնահատվում է 4.5 մլն դոլար:
Սուզակներից 2 օր է պահանջվել Ատլանտյան օվկիանոսի հատակից բոլոր մետաղադրամները հանելու համար: Նախ նրանք հայտնաբերել են 230 մետաղադրամ, սակայն որոնումներն ավարտին հասցնելուն խանգարել է փոթորիկը: Հաջորդ առավոտը ևս հաջող է եղել. գանձ որոնողները ևս 75 ոսկի են գտել:
Նշվում է, որ մետաղադրամներից 9-ը չափազանց բացառիկ են: Դրանք թողարկվել են 1700-ականների սկզբին՝ հատուկ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5-րդի համար, և գնահատվում են 300 հազար դոլար։
«Գանձ որոնողների համար նման գտածոն օլիմպիական մեդալի է հավասար»,-ասել է ջրասուզակ Ուիլյամ Բարտլետը։










