Հունաստանը կրկին խուսափել է դեֆոլտից
Հունաստանի իշխանությունները Եվրոպական կենտրոնական բանկին են փոխանցել ֆինանսական օգնության հին ծրագրի շրջանակում հերթական տրանշը, հաղորդում է gazeta.ru-ն։
«Մենք ուղարկել ենք միջոցները, այժմ դրանք Եվրոպական կենտրոնական բանկի ճանապարհին են»,- ասել է Հունաստանի կառավարությունում աղբյուրը Reuters գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանը Կայունության եվրոպական մեխանիզմից 13 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշը կստանա օգոստոսի 20-ի առավոտյան: Մինչև այդ եվրոգոտու բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են Հունաստանին 86 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթը, ինչից հետո ծրագիրը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովը։










