Ռուսական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը. վրացական ԱԳՆ

15:38 • 20.08.15

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ռուսական ուղղաթիռը խախտել է երկրի օդային տարածքը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, վրացական արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական Մի-8 ուղղաթիռը երևացել է Զարդիանթկարի գյուղի մոտակայքում, որը տեղակայված է Հարավային Օսիայի հետ սահմանին։

 

Վրաստանի ԱԳՆ-ն Եվրամիության դիտորդական առաքելությանն ու ժնևյան բանակցությունների համանախագահներին  խնդրել է գնահատական տալ միջադեպին։

 

«Ռուսաստանի Դաշնության նման գործողությունները սադրանք են և սպառնում են տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանմանը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Ռուսական կողմը դեռ այդ հայտարարությունը չի մեկնաբանել։