Playboy-ը հրապարակել է ԱՄՆ-ի «ամենասեքսուալ» քաղաքների ցանկը. առաջինը Նյու Յորքն է

12:33 • 20.08.15

Playboy ամսագիրը հրապարակել է 2015 թվականին ԱՄՆ-ի «ամենասեքսուալ» քաղաքների ցանկը։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել Նյու Յորքը։

 

Պարբերականը նշել է, որ քաղաքը «սեքսուալ» է համարվում մի քանի գործոնների համադրության արդյունքում։ Մասնավորապես՝ դրա վրա ազդում են կրքոտ քաղաքացիներն ու «թույն» գիշերային կյանքը։

 

Պարբերականի տվյալներով՝ Նյու Յորքում գիշերային կյանքն ավելի լավ է, քան ցանկի մյուս քաղաքներում, և բնակիչների 2/3-ը բաց է տարբեր փորձերի համար։

 

Երկրորդը Լոս Անջելեսն է, երրորդը՝ Չիկագոն։ Նրանց հետևում են Մայամին, Սան Ֆրանցիսկոն և Բոստոնը։

 

Առաջին տասնյակում են նաև Սիեթլը, Լաս Վեգասը, Սան Դիեգոն, Պորտլենդը։