Սիդնեյում ձերբակալվել են գրոհայիններին միանալ ցանկացող երիտասարդներ
Սիդնեյի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է 7 երիտասարդի, որոնք մտադիր էին մեկնել Մերձավոր Արևելք և միանալ իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին, գրում է Газета-ն։
Դա ահաբեկիչներին միանալ ցանկացողների ամենամեծ խումբն է, որ ձերբակալվել է Ավստրալիայում։
The New Deaily-ի տվյալներով՝ տղամարդկանցից մեկը չի գրանցել 2.000 դոլարը մաքսային զննման ժամանակ, ինչն էլ գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը։
Նշվում է, որ 10.000 դոլար սահմանափակման դեպքում տղամարդկանց խմբի յուրաքանչյուր անդամի մոտ եղել է առնվազն 9.900 դոլար։










