Սլովակիայում 2 սպորտային ինքնաթիռներ են բախվել, կան զոհեր

15:02 • 20.08.15

Սլովակիայի արևմուտքում՝ Չեխիայի սահմանից ոչ հեռու, պարաշյուտիստներով 2 սպորտային ինքնաթիռներ են բախվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով փրկարար ծառայության ներկայացուցիչ Զուզանա Ֆարկասովային։

 

Ըստ ստացված տեղեկությունների՝ զոհվել է առնվազն 7 մարդ։ Երկու ինքնաթիռները բախումից հետո ընկել են և հրդեհվել։ Ականատեսները վստահեցնում են, որ մի քանի պարաշյուտիստների հաջողվել է դուրս թռչել ընկնող ինքնաթիռներից և փրկվել։ Այդ տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

 

Միևնույն ժամանակ, միջադեպի զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ, որոշ տեղեկություններով, ինքնաթիռներից մեկում եղել է 36 պարաշյուտիստ։