Իսպանիայում սկսվել է «Մարդկային աշտարակների» փառատոնը (լուսանկարներ, տեսանյութ)

17:16 • 20.08.15

Իսպանիայի Տարագոնա քաղաքում մեկնարկել է ամենամյա «Մարդկային աշտարակների» փառատոնը։ Մարդկանցից աշտարակներ կառուցելուն մասնակցում են մի քանի թիմեր, որոնցից կորոշվի մեկ հաղթող, գրում է rosbalt.ru-ն։

 

Մրցույթի մասնակիցներին հաջողվում է կառուցել նույնիսկ 10-հարկանի աշտարակներ։


Փառատոնն ամեն տարի գրավում է հազարավոր մարդկանց ամբողջ Իսպանիայից և արտերկրից։ Նախնական տվյալներով՝ այս տարի կատալոնական քաղաք է ժամանալ 12.000 մարդ։

 

Փառատոնի ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարում։