Թուրք-սիրիական սահմանին 22 ահաբեկիչ է ձերբակալվել
Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով Սիրիայից Թուրքիա անցնելու փորձի ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ են ձերբակալվել։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, պարզվել է, որ 22 ենթադրյալ ահաբեկիչներից 21-ն արտասահմանցիներ են։
Հիշեցնենք, որ թուրքական Սուրուչ քաղաքում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո Թուրքիան հատուկ ռազմական գործողություն էր սկսել Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Ահաբեկիչների դեմ պայքարի համար Թուրքիան ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիային թույլատրել էր թռիչքներ իրականացնել նաև «Ինջիրլիք» ավիաբազայից։










