Չինուհին 90 րոպե զայրույթի նոպայի մեջ է ընկել փողոցում՝ ընկերոջ կողմից բաժանման մասին sms ստանալուց հետո (տեսանյութ)

15:09 • 20.08.15

Միմյանցից բաժանվելու մասին որոշումը հաղորդագրությունով հայտնելը հավանաբար ամենահասուն ձևը չէ հարաբերություններն ավարտելու համար, բայց այն, ինչ նման հաղորդագրություն ստանալուց հետո արել է այս չինուհին, նույնպես նման իրավիճակին արձագանքելու հասուն ձև չէ, գրում է The Daily Mail-ը։

 

Կինը հասկանալով, որ իր ընկերն իրեն լքել է, ընկել է Հոնկոնգի բանուկ փողոցներից մեկի գետնին և տեսարան սարքել։

 

Նա 90 րոպե շարունակ տարբեր դիրքեր է ընդունել, բարձրացրել ոտքերը, պտտվել այս ու այն կողմ, գլխի վրա կանգնել:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում միջամտել, բայց ոչինչ չի օգնում չինուհուն։

 

Անցորդները, վերջիվերջո, գիտակցում են, որ նրան փողոցից հանելու միակ միջոցը մասնագետներին օգնության կանչելն է։

 

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները ստիպված են եղել կապել և պատգարակով տեղափոխել կնոջը, ով որոշ տեղեկությունների համաձայն՝ 24 տարեկան է: