«Մահապարտի գոտի» կապած հանցագործը Բրյուսելում փոստային բաժանմունք է թալանել

16:06 • 20.08.15

«Մահապարտի գոտի» կապած անհայտ անձը թալանել է Բրյուսելի Վոլյուվե Սեն-Պյեռ շրջանի փոստային գրասենյակներից մեկը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, անհայտ անձը «պայթուցիկ գոտիով» մտել է փոստային գրասենյակ, աշխատակիցներին սպառնացել, թե կպայթեցնի իրեն, եթե նրանք փորձեր իրականացնեն ոստիկանություն կանչելու կամ եթե ինքը լսի ոստիկանության մեքենայի մոտենալու ազդանշանը։

 

Ստանալով դրամարկղում առկա ողջ գումարը՝ հանցագործը փախուստի է դիմել։ Նրան հայտնաբերել դեռևս չի հաջողվել։

 

Հստակ չէ նաև, թե արդյոք գոտու վրա իրոք պայթուցիկ եղել է, թե ոչ։

Հափշտակված գումարի չափը չի հստակեցվում։