Անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով ԱՄՆ-ն շարժվում է դեպի դժոխք. Դոնալդ Թրամփ

09:34 • 20.08.15

ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով ԱՄՆ-ն «շարժվում է դեպի դժոխք»։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Բիլ Օ'Ռայլիի շոուի ընթացքում անդրադառնալով ԱՄՆ-ի ներքին իրավիճակին՝ քաղաքական գործիչ-գործարարն ասել է, թե անհրաժեշտ է երկրից դուրս հանել անօրինական ներգաղթյալների երեխաներին, որոնք ծնվել են ԱՄՆ-ի տարածքում:

 

«Մենք պետք է սկսենք հետ վերցնել մեր երկիրը: Այն շարժվում է դեպի դժոխք»,-ասել է Թրամփը:

 

Ավելի վաղ քաղաքական գործիչը նշել էր, որ եթե նախագահ դառնա, կչեղարկի նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը միգրացիոն քաղաքականության ոլորտում՝ ներառյալ ԱՄՆ-ից երեխաներին արտաքսելու արգելքը։

 

Նշենք, որ Թրամփը համարվում է Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածուն։