Սառը ջրով լոգանքը բարձրացնում է իմունիտետը

00:07 • 28.08.15

Սառը ջրով լոգանքը կամ ցնցուղը երկարամյա ավանդույթ է մի շարք մշակույթներում, և իր դրական կողմերն ունի:

Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` ոտքերի  կարճատև լոգանքը սառը ջրում պարզ և միևնույն ժամանակ բավականին արդյունավետ միջոց է իմունիտետն ամրապնդելու համար:

Թեև տաք ջրով ցնցուղ ընդունելն ավելի հաճելի է, սառը ցնցուղ ընդունելը՝ թեկուզ մի քանի րոպեով, մի շարք օգտակար հատկանիշներ ունի: Գերմանացի գիտնականները պարզել են, որ կանոնավոր կերպով սառը ջրով ցնցուղ ընդունողները հազվադեպ են հիվանդանում հարբուխով` ի տարբերություն տաք լոգանք ընդունողների:

Սառը ջուրը մեծ քանակությամբ էներգիա է հաղորդում: Սիրտն սկսում է արագ աշխատել և արյան շրջանառությունը կարգավորվում է` վերացնելով հոգնածության զգացողությունն ու սթրեսը:  

 

Սառը ջրով լոգանքը բարձրացնում է իմունիտետը