Ռուսաստանում ամբոխը ծեծելով սպանել է 24-ամյա հայ վարորդի (տեսանյութ)
TV Zvezda-ն ահազանգում է, որ Ռուսաստանում ամբոխը դաժան հաշվեհարդար է տեսել 24-ամյա հայ երիտասարդի հետ:
Ըստ աղբյուրի` Ռոստովի գյուղերից մեկում մոտ 300 հոգանոց ամբոխը այնպես է ծեծել վարորդ Ռաֆայել Խալղաթյանին, որ նա մահացել է:
Ծեծի պատճառը եղել է ՃՏՊ-ն, որը իբր տեղի է ունեցել հայ վարորդի մեղքով: Նախօրեին նա իր մեքենայով հարվածել էր 5 մեքենայի, վրաերթի ենթարկել մի քանի հետիոտնի:
Երիտասարդ հայ վարորդի նկատմամբ դաժան հաշվեհարդարը ականատեսները նկարահանել են:
Աղբյուրը հայտնում է, որ կատարվածով «հետաքրքրվել է ոստիկանությունը»:










