Ռուսաստանից արտաքսել են ուկրաինացի դիվանագետին
Ռուսաստանի ԱԳՆ-ն երկրից արտաքսել է ուկրաինացի դիվանագետ Իգոր Ֆեդիկևիչին: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:
Ինչպես տեղեկացրել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից` դա արվել է ի պատասխան Կիևի կողմից Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելուն: «Մենք սիմետրիկ միջոցներ են ձեռք առնում», - ընդգծել է ԱԳՆ աղբյուրը:
Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսությունում աշխատող դիվանագետը երկրից արտաքսվել է օգոստոսի 25-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ն այս տեղեկությունը չի մեկնաբանել:
Վերջին մեկ տարում Ուկրաինայի իշխանությունները երկրից արտաքսել են ՌԴ մի շարք քաղաքացիների և «պերսոնա նոն գրատա» են հայտարարել մշակութային հայտնի գործիչների, որոնց թվում են ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, երգիչներ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան, Գրիգորի Լեպսը, դերասան Միխայիլ Բոյարսկին:










