Կրասնոդարում կրկեսային ձին հանդիսատեսի աչքի առաջ սպանել է ձիավարուհուն

18:29 • 01.09.15

Կրասնոդարի երկրամասի «Աբրաու-Դրյուսո» կրկեսում ձիավարժության շոուի ժամանակ սարսափելի միջադեպ է տեղի ունեցել:  Ձիավարուհիներից մեկը մահացել է ելույթի ժամանակ:

Ինչպես հաղորդում է НТВ հեռուստաալիքը`  հանդիսականներից մեկը նկարահանել է կրկեսային մահացու  համարը: 24-ամյա Անաստասյա Մաքսիմովան վարժությունը կատարելիս ընկել է թամբից ու ոտքով կառչել ասպանդակից: Ձին շարունակել է վազքն ու աղջկան քարշ տվել իր հետևից:

Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է շտապօգնության մեքենայում: