Դիլիջանի տներից մեկում հայտնաբերել են բնակչի դին

15:48 • 01.09.15

 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11.50-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Վասիլևա փողոցի թիվ 118 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել 1929 թ. ծնված Ա. Կ.-ի դին: