Լավրով-Ալիև հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, թե առաջընթաց կգրանցվի ԼՂ խնդրի կարգավորման գործում
Բաքվում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն տեղեկացնում է , որ հանդիպմանը Լավրովը հույս է հայտնել, թե առաջընթաց կգրանցվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Գնահատում եմ ձեզ հետ հանդիպելու և երկկողմ հարաբերությունները քննարկելու հնարավորությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, որը մենք Ձեր ղեկավարությամբ, Հայաստանի ու Ռուսաստանի Նախագահների ղեկավարությամբ, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել: Հուսով եմ, որ կհասնենք առաջընթացի»,- մասնավորապես ասել է Լավրովը:
Լավրովի հետ հանդիպմանը Ալիևը հայտնել է, թե Արդբեջանը տրամադրված է երկկողմ հարաբերությունների արդյունավետ ու հաջող զարգացմանը: Ալիևը ասել է, թե բարձր է գնահատում ՌԴ Նախագահ Վ. Պուտինի վերջին այցը Բաքու` «Եվրոպական խաղերին»:
Նշվում է նաև, թե Լավրովի այցի ժամանակ քննարկվելու ենԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանն առնչվող հարցեր:










