Մոսկվայի խորհրդանիշներից մեկը կդառնա տորթը

15:21 • 01.09.15

Մոսկովյան իշխանությունները ցանկանում են, որ քաղաքի խորհրդանիշներից մեկը դառնա տորթը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

 

«Մասնագետներն առաջարկել են ստեղծել «Մոսկվա» տորթի յուրօրինակ բաղադրատոմս՝ այն քննարկելով քաղաքացիների հետ։ Այդ տորթը դառնալու է  Մոսկվայի խորհրդանիշն ու կրելու է Մոսկվայի անունը»,- հայտարարել է Առևտրի և ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը։

 

Նրա խոսքով՝ այդ բաղադրատոմսը պետք է «լեգենդար լինի, ինչպես այլ քաղաքների ու մայրաքաղաքների անունները կրող տորթերը»։

 

Իշխանությունները նախատեսում են նոր բաղադրատոմսն ընտրել մինչև Նոր տարի։ Ենթադրաբար, առաջիկա ամսում կառաջարկվի 5-6 բաղադրատոմս, որը քաղաքային վարչությունը կքննարկի մոսկվացիների հետ։