Ֆիլադելֆիայի փողոցներով հարյուրավոր մերկ հեծանվորդներ են անցել (լուսանկարներ)

15:52 • 01.09.15

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում հարյուրավոր մերկ հեծանվորդներ անցել են քաղաքի գլխավոր փողոցներով: Այդկերպ մարդիկ բողոքել են ԱՄՆ-ի ունեցած նավթային կախվածության դեմ: Նրանց ուղեգծի երկարությունը կազմել է 20 կիլոմետր, գրում է korrespondent.net-ը։

 

Ֆիլադելֆիայում նման միջոցառումն անցկացվում է յոթերորդ անգամ, այն նվիրված է եղել նաև Մերկ հեծանվավազքի համաշխարհային օրվան: Այս անգամ ակցիայի մասնակիցներն իրենց մարմիններին գունավորներ նկարներ և գրություններ են պատկերել:

 

World naked Bike Ride («Միջազգային մերկ հեծանվավազք») միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 2004 թվականին կանադացի Քոնրադ Շմիդտի կողմից: Նման առաջին ակցիան անց է կացվել ի նշան Իրաքում պատերազմի դեմ բողոքի, սակայն ժամանակի ընթացքում մերկ հեծանվորդները սկսել են նաև այլ պահանջներ առաջադրել։