Լվովցի դասախոսը դատի է տվել Արսեն Ավակովին՝ ռուսերեն ելույթի համար

09:49 • 02.09.15

Լուսանկարը՝ lifenews.ru-ի


Լվովի ազգային համալսարանի դասախոս Սվյատոսլավ Լիտինսկին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ բողոք է ներկայացրել դատարան, քանի որ վերջինս ելույթ է ունեցել ռուսաց լեզվով, գրում է vesti-ukr.com-ը։

 

«Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նա ասում, իսկ օրենքով նախատեսված է, որ պետծառայողները պետք է խոսեն ուկրաիներեն»,- նշել է Լիտինսկին։

 

Ներքին գործերի նախարարությունում, մեկնաբանելով տվյալ հայցը, նշել են, որ Ուկրաինայում ցանկացած մարդ կարող է դատի տալ ում ցանկանում է։