Իսրայելը խոչընդոտում է ՄԱԿ-ում Պաղեստինի պետական դրոշի բարձրացմանը

10:29 • 02.09.15

Իսրայելի իշխանություններն ամեն գնով փորձում են կանխել ՄԱԿ-ում Պաղեստինի պետական դրոշի բարձրացմանը, ինչը նախատեսված է անել այս ամսվա վերջին կայանալիք գագաթաժողովի շրջանակներում:



Ինչպես նշում է Al Arabiya-ն, ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Ռոն Պրոսորը նամակով դիմել է կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` ասելով, որ Պաղեստինի պետական դրոշը չի կարող ծածանվել ՄԱԿ-ում, քանի որ այն կառույցի անդամ պետություն չէ: Մինչդեռ օրենքով սահմանված է, որ ՄԱԿ-ում բարձրացվում են միայն անդամ պետությունների դրոշները։



Աղբյուրը մանրամասնում է, որ անցած շաբաթ ՄԱԿ-ում ներկայացվել է նոր բանաձևի օրինագիծ, որն առաջարկում է կառույցում բարձրացնել Վատիկանի ու Պաղեստինի պետական դրոշները:
Նշվում է, որ այս հարցի շուրջ քվեարկությունը կայանալու է սեպտեմբերի 14-ին։