Իրաքում թուրքեր են առևանգվել

12:21 • 02.09.15

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 10-ից ավելի թուրք բանվորներ են առևանգվել։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, առևանգողները եղել են զինվորական համազգեստով։



Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները հաղորդել են, որ Բաղդադում Թուրքիայի դեսպանատունն արդեն կապի մեջ է Իրաքի անվտանգության ուժերի հետ։


Աղբյուրները նշել են, որ առևանգման հնարավոր պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: