«Իսլամական պետության» գրոհայինները շարժվում են դեպի Սիրիայի մայրաքաղաքի կենտրոն. BBC
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններն այլ ընդդիմադիրների հետ մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դեռևս հայտնի չէ՝ որքան հեռուն է նրանց հաջողվել գնալ, հայտնում է BBC-ի թղթակիցը։ Այժմ ԻՊ-ը մարտեր է վարում սիրիական մայրաքաղաքի հարավային շրջաններում։
Ջիհադականները մոտենում են քաղաքին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել։










