Գազայի հատվածը կարող է անբնակելի վայր դառնալ առաջիկա 5 տարվա ընթացքում. ՄԱԿ

10:46 • 02.09.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածը կարող է անբնակելի վայր դառնալ առաջիկա հինգ տարվա ընթացքում, եթե ներկայիս վիճակը չբարելավվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գազայի դեմ երեք ռազմական գործողությունները և Իսրայելի կողմից շրջափակումը վերջին տարիներին բերել են նրան, որ սոցիալ-տնտեսական ցուցանիշներն ավելի են վատթարացել, քան մոտ 50 տարի առաջ Իսրայելի կողմից շրջանի գրավվելը։

 

Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ Գազայի հատվածի շատ բնակիչներ տառապում են պարենի, մաքուր ջրի և էլեկտրականության բացակայությունից, իսկ արտադրության ծավալները և գործազրկության մակարդակն աղետալի են մնում:

 

ՄԱԿ-ում կարծում են, որ տարածաշրջանին կենսականորեն անհրաժեշտ է միջազգային օգնություն, սակայն դա չի կարող դառնալ երկարաժամկետ լուծում:

 

Ամռանը մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի խորհուրդը մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում մարտական գործողությունների ընթացքում ռազմական հանցագործությունների համար։