Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբուխը 700 մ բարձրությամբ մոխրի և ծխի սյուն է նետել

10:33 • 02.09.15

Ճապոնիայի հարավում Սակուրաձիմա հրաբուխը 700 մետր բարձրությամբ մոխրի և ծխի սյուն է նետել: Այդ մասին հայտնել է Կագոսիմա պրեֆեկտուրայի օդերևութաբանական վարչությունը, գրում է РИА Новости-ն:

 

Միևնույն ժամանակ, օդերևութաբաններն այդ ժայթքումը մասշտաբներով փոքր են համարում:

 

Օգոստոսի կեսին հրաբխի ակտիվության պատճառով օդերևութաբանական վարչությունը բարձրացրել էր Սակուրաձիմա հրաբխի ժայթքման վտանգի մակարդակը հինգբալանոց համակարգով մինչև չորրորդի, ինչի առնչությամբ երեք թաղամասերի բնակիչներ (71 մարդ) տարհանվել էին:

 

Երկուշաբթի օրը օդերևութաբանները կրկին նվազեցրել են վտանգի մակարդակը մինչև երրորդ: