Մեքսիկական ռանչոյում 31.000 մարդկային մնացորդ է հայտնաբերվել
Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո-Լեոն նահանգում հուղարկավորված մարդկանց մոտ 31 հազար մնացորդ են գտել, գրում է gazeta.ru-ն։
Մնացորդները հայտնաբերվել են Սալինաս-Վիկտորիա շրջանում գտվող ռանչոյում՝ ուժգին անձրևներից հետո: Ենթադրվում է, որ դրանք պատկանել են նարկոկարտելների առևանգված զոհերին:
«Քաղաքացիները՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Կոնսուելո Մորալեսը հայտարարել է, որ մնացորդները խառն են, այդ պատճառով էլ հայտնի չէ, թե քանի մարդու կարող են պատկանած լինել:
Նա հավելել է, որ «դատախազութան մասնագետները փորձաքննություն են իրականացնում և համեմատում են գենետիկ պրոֆիլները»:
Այս հասարակական կազմակերպությունը մոտ չորս տարվա ընթացքում գրանցել է անհետ կորած անձանց մասին 967 հայտարարություն: Նրանցից միայն 142-ի մասին որևէ ինֆորմացիա կա, մնացածի մասին որևէ տվյալ չկա:










