Թուրքիայի մոտ սիրիացի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ

11:39 • 02.09.15

Թուրքական Բոդրումի մոտակայքում գտնվող Աքյարլար շրջանից նավով դեպի Հունաստան են մեկնել սիրիացի փախստականներ, տեղեկացնում է Demokrat Haber կայքը։



16 փախստականների տեղափոխող նավակը, սակայն, միջազգային ջրերում խորտակվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացել է 4 մարդ:

 

Մի քանի փախստականի կյանք հաջողվել է փրկել, սակայն 3 մարդ դեռ անհետ կորած է համարվում։

 

Առափնյա ծառայության խմբերը ծովում և օդից որոնողական աշխատանքներ են իրականացնում: