Յուլյա Տիմոշենկոն դարձյալ կփորձի զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը. լրատվամիջոցներ

08:51 • 02.09.15

Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հնարավոր է՝ դարձյալ փորձի զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, տեղեկացնում է apostrophe.com.ua-ն՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկում» իր աղբյուրին հղումով։

 

Գործող կոալիցիան Ուկրաինայի խորհրդարանում ձևավորվել էր անցյալ տարվա նոյեմբերին՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» և այլ քաղաքական ուժերի միջև:
 

Երեկ հայտարարվել էր, որ «Ծայրահեղական կուսակցությունը» դուրս է գալիս կոալիցիայից և դառնում է ընդդիմություն: Սակայն կոալիցիան չի դադարում գոյությունը: Համաձայն Ուկրաինայի Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում, եթե Ռադայում չձևավորվի խմբակցությունների կոալիցիա:

 

«Տիմոշենկոն հասկանում է, որ արտահերթ նախագահական ընտրություններ դժվար թե կայանան, իսկ, ահա, վարչապետ դառնալու հեռանկարը լիովին իրատեսական է»,-ասել է աղբյուրը։