Թուրքիայում բախումներն ու հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են. կան վիրավորներ ու ձերբակալվածներ

09:05 • 02.09.15

Թուրքական Շըրնաք նահանգում հարձակում է իրականացվել զորամասի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն, զորամասի ուղղությամբ խոշոր տրամաչափի զենքերից կրակ է բացել։



Միջադեպի հետևանքով վիրավորվել են երկու զինծառայողներ: Հատուկ գործողություն է իրականացվում հարձակվողներին հայտնաբերելու ուղղութամբ:


Հակաահաբեկչական հատուկ գործողություն է իրականացվել նաև Ստամբուլում:
 

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ոստիկանական ուղղաթիռների մասնակցությամբ հատուկ գործողություններ են իրականացրել Եսենյուրթ, Բաղջըլար և Քյուչուքչեկմեջե շրջանների որոշ հասցեներում:

 

Գործողության ընթացքում կասկածյալներ են ձերբակալվել, նրանց տներում խուզարկություններ են իրականացվել:

 

Զինված միջադեպ է տեղի ունեցել նաև Քիլիսում: Այստեղ բախումներ են տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանը հսկող թուրք սահմանապահ զինվորների և սահմանն ապօրինի հատել փորձող խմբի միջև:

 

Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ թուրք զինծառայող: Եվս մեկն անհայտ կորած է համարվում: