Բաղադրատոմս հնագույն Սպարտայից. այս դեղամիջոցը ամրացնում է ոսկորները

20:40 • 03.09.15

Ճիշտ սնուցումը առավել քան կարևոր է մեր իմունային համակարգի, ընդհանուր առողջության և ոսկորների ամրության համար:  Այս մասին գրում է Healthy food star-ը և ներկայացնում հնագույն Սպարտայի բաղադրատոմսերից մեկը, որի բաղադրիչները դրականորեն են ազդում ոսկորների ամրության և առողջության վրա:

Սպարտացիների բաղադրատոմսով դեղամիջոցը պատրաստելու համար  անհրաժեշտ է 10 ճաշի գդալ կտավատի սերմ, 5 ճաշի գդալ աղացած քունջութ, մի քանի դդմի սերմ, մի քանի ցորենի հատիկ, մի քանի արևածաղկի հատիկ, 3 ճաշի գդալ չամիչ, 1 կգ մեղր:

Պատրաստելու եղանակը. անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել մեծ տարայի մեջ, կարևոր է փայտյա գդալ օգտագործելը: Լավ խառնելուց հետո ստացված զանգվածը պետք է տեղափոխել ապակյա տարայի մեջ:  

Օգտագործման եղանակը. պետք է այս խառնուրդից մեկական ճաշի գդալ ուտել նախաճաշից և լանչից առաջ: 

 

Բաղադրատոմս հնագույն Սպարտայից. այս դեղամիջոցը ամրացնում է ոսկորները