Տուրբուլենտության պատճառով 12 մարդ է հոսպիտալացվել Նյու Յորք-Կահիրե չվերթից

15:48 • 03.09.15

Լուսանկարը՝ Michael Sohn / AP-ի

 

Ուժեղ տուրբուլենտությունը, որն առաջացել է թռիչքի ժամանակ, հանգեցրել է Նյու Յորք-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռից 12 մարդու հոսպիտալացման։ EgyptAir ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որում եղել է 268 մարդ, սկսել է ցնցվել թռիչքից մի քանի ժամ անց, գրում է Лента-ն։

 

Օդաչուն որոշում է կայացրել շարունակել թռիչքը մինչև վերջնակետ և հաջողությամբ վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում։ Եգիպտոսի մայրաքաղաքի օդանավակայանում 10 ուղևոր և անձնակազմի 2 անդամ է հոսպիտալացվել։ Նրանց մոտ թեթև վնասվածքներ են հայտնաբերվել։

 

Միջադեպից հետո ինքնաթիռն ուսումնասիրել են մասնագետները՝ Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Հոսամ Քամալի գլխավորությամբ։ Օդանավի վնասման մասին չի հաղորդվում։