Բիթլիսում հարձակում է իրականացվել «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի վրա
Բիթլիսում «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակներից մեկի վրա հարձակում է իրականացվել։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, շենքի վրա «մոլոտովյան կոկտեյլ» են նետել, ինչի հետևանքով բռնկված հրդեհից գրասենյակն էական վնաս է կրել։
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն կուսակցության շենքն այլևս չի կարող օգտագործվել։
Շրջանում ԱԶԿ-ի ղեկավար Նեսրուլլահ Թանգլայը հայտարարել է, որ իրենք դատապարտում են կուսակցությունների ու կուսակցական շենքերի դեմ ուղղված հարձակումները։
«Հարձակումը դատապարտում ենք։ Այդ դեպքերը նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր կուսակցականներին ահաբեկել են ցանկանում, սակայն, չնայած այդ ամենին, մենք չենք հրաժարվելու պայքարից»,-ասել է նա։










