Ադրբեջանցի ծաղրանկարիչը պատկերել է Ադրբեջանում և այլ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը (լուսանկարներ)

15:09 • 03.09.15

Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևը ստեղծել է պատկերազարդումների շարք՝ որպես թեմա ընտրելով մարդու իրավունքներն ու արդարությունը։

 

Իր աշխատանքներում նա պատկերել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ 

 

«Այս շարքի վրա ես աշխատել եմ 15-16 օր: Ես նկարել եմ՝ մտածելով և կարդալով այս երկրներում տիրող իրավիճակի մասին: Այս պատկերազարդումներն արտացոլում են երկրներում տիրող իրական վիճակը»,- ասել է նա։

 

Ծաղրանկարիչը, Ադրբեջանից բացի, Թեմիսը (հունական դիցաբանության մեջ արդարության աստվածուհին-Խմբ.) այսպես է տեսնում Իրանում, Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում։